Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խավի Գարսիան հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
Իսպանացին, ով «արքայական» ակումբի սան է, «սերուցքայինների» հիմնական կազմում անցկացրել է 18 հանդիպում։ 35-ամյա կիսապաշտպանը հայտնի է նաև «Մանչեսթեր Սիթիի» կազմում իր մրցելույթներով, որի հետ 2013/14 մրցաշրջանում դարձել է Անգլիայի չեմպիոն:
Գարսիան 2012-13 թվականներին խաղացել է Իսպանիայի հավաքականի կազմում: