Հայտնի են դարձել ՊՍԺ-ի և Քրիստոֆ Գալտիեի պայմանագրի մանրամասները

L’Equipe-ը հրապարակել է ՊՍԺ-ի և Քրիստոֆ Գալտիեի պայմանագրի մանրամասները։

Նշվում է, որ կողմերը մոտ են բանակցությունների ավարտին։ Համաձայնագիրը նախատեսված կլինի 2 տարով։ Գալտիեի աշխատավարձն ավելի քիչ կլինի, քան փարիզյան ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն է վաստակում։

Փարիզցիները դեռ համաձայնության չեն եկել արգենտինացի մասնագետի հետ փոխհատուցում վճարելու հարցում։ Առաջիկա օրերին նրանք պատրաստվում են լուծել այս խնդիրը։