«Յուվենտուսն» այսօր վերջնականապես կհամաձայնեցնի Պոլ Պոգբայի տեղափոխությունը

«Յուվենտուսը» շատ մոտ է կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ պայմանագիր կնքելուն, ում համաձայնագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է հունիսի 30-ին:

Իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի տեղեկություններով՝ հինգշաբթի օրը՝ հունիսի 23-ին, ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալ Ռաֆայել Պիմենտան կհամաձայնեցնի թուրինյան ակումբի հետ իր հաճախորդի տեղափոխության վերջնական դետալները։ Նշվում է, որ կողմերը քննարկելու միայն մեկ հարց ունեն, թե պայմանագիրը կլինի 3, թե՞ 4 տարով:

Դի Մարցիոն ավելացրել է նաև, որ հուլիսի 5-ից 8-ը Պոգբան բուժզննում կանցնի «բյանկոներիների» համար Թուրինում։