Ադրիեն Ռաբիոն հրաժարվել է տեղափոխվել ԱՊԼ-ի ակումբ

«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն հրաժարվել է տեղափոխվել Պրեմիեր Լիգան ներկայացնող ակումբ:

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ Թուրինից, սակայն նրան չի գոհացրել «Նյուքասլ» տրանսֆերի տարբերակը։

27-ամյա կիսապաշտպանը ցանկանում է խաղալ մի ակումբում, որը հանդես կգա Չեմպիոնների Լիգայում։ Ռաբիոյի գործող պայմանագիրը «Յուվեի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: