Սադիո Մանեն պատասխանել է Մոհամեդ Սալահի հրաժեշտի գրառմանը

«Բավարիայի» նորեկ Սադիո Մանեն պատասխանել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի գրառմանը, ով հրաժեշտ էր տվել իր արդեն նախկին թիմակցին:

«Շարունակիր անել քո գործը: Եղբայր, դու լավագույնն ես»,- սոցցանցերից մեկում պատասխանել է սենեգալցին։

Մանեի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է 3 տարով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ մերսիսայդցիները հարձակվողի համար կստանան 35 միլիոն ֆունտ ստերլինգ։