Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավտոմատ կերպով կերկարաձգվի

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չի պատրաստվում հեռանալ ֆրանսիական ակումբից այս մինչմրցաշրջանի ընթացքում:

Ինչպես հայտնում է L’Equipe-ը՝ հուլիսի 1-ին բրազիլացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավտոմատ կերպով կերկարաձգվի մինչև 2027 թվականը։

2021 թվականին Նեյմարը երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ մինչև 2025 թվականը, սակայն նախորդ տարվա հուլիսի 1-ին համաձայնագիրն ավտոմատ կերպով երկարաձգվեց մինչև 2026 թվականը։

30-ամյա ֆուտբոլիստը թիմում է հանդես գալիս 2017 թվականից, նախորդ մրցաշրջանում նա փարիզցիների կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։