«Ատլետիկոն» բանակցություններ է սկսել ՊՍԺ-ի ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ

ՊՍԺ-ի հարձակվող Պաբլո Սարաբիան կարող է կարիերան շարունակել «Ատլետիկոյում»: Մադրիդյան ակումբն արդեն բանակցություններ է սկսել իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, հայտնում է RMC Sport-ը:

29-ամյա վինգերի խաղը դուր է գալիս «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին, իսկ ֆրանսիական գրանդի ղեկավարությունը դեմ չէ բաժանվել ֆուտբոլիստից։

Նախորդ մրցաշրջանը Սարաբիան վարձավճարով անցկացրել է Լիսաբոնի «Սպորտինգում», որտեղ մասնակցած 43 խաղում դարձել է 18 գոլի հեղինակ:

Transfermarkt-ն Իսպանիայի հավաքականի հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։