Խոակին. «Էրլինգ Հոլանդն ասաց, որ ցանկանում է տեղափոխվել «Բետիս»»

40-ամյա հարձակվող և «Բետիսի» ավագ Խոակին Սանչեսը կատակել է «Մանչեսթեր Սիթիի» նորեկ Էրլինգ Հոլանդի մասին։

Խոակինը Հոլանդի հետ համատեղ տեսանյութ է հրապարակել, որտեղ կատակելով՝ խոսել է նորվեգացի հարձակվողի՝ «Բետիս» ձախողված տեղափոխության մասին։

«Հոլանդն ասում է, որ ցանկանում է տեղափոխվել «Բետիս»: Բայց ես նրան ասացի, որ այդ տեղը զբաղված է։ Միգուցե հաջորդ տարի դա տեղի ունենա: Այնպես որ, նա տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»»,- ասել է Խոակինը:

https://www.youtube.com/watch?v=HNfVjxUilwM