Մայքլ Օուեն. «Մինչ այժմ չեմ հասկանում, թե ինչու Սադիո Մանեն տեղափոխվեց «Բավարիա»»

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուենը մեկնաբանել է հարձակվող Սադիո Մանեի՝ անգլիական ակումբից «Բավարիա» տեղափոխությունը։

«Ես դեռ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու Մանեն հեռացավ «Լիվերպուլից» և տեղափոխվեց «Բավարիա»:

Սակայն Անգլիայում նա իրեն դրսևորեց որպես ֆանտաստիկ ֆուտբոլիստ, հիանալի հանդես եկավ։ Նա պատմության մեջ կմնա որպես ակումբի լեգենդ»,- թվիթերյան իր էջում գրել է Օուենը: