«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաժանվել երիտասարդ պաշտպանից

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Բրենդոն Ուիլյամսը կարող է հեռանալ անգլիական ակումբից, հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մանկունիանցիները պատրաստ են բաժանվել 21-ամյա անգլիացուց 12,5 միլիոն եվրոյի դիմաց։

Նախորդ մրցաշրջանում Ուիլյամսը հանդես էր գալիս «Նորվիչում»: Պրեմիեր Լիգայում անցկացրած 25 խաղում պաշտպանը կատարել է 1 գոլային փոխանցում: