Ժորդան Վերետուն՝ ֆրանսիական ակումբի դիտակետում

«Ռոմայի» կիսապաշտպան Ժորդան Վերետուն կարող է կարիերան շարունակել «Մարսելում», հայտնում է Calciomercato-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 29-ամյա ֆուտբոլիստը մերժել է հռոմեացիների նոր պայմանագրի առաջարկը՝ տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով։ Վերետուի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է 2024 թվականին։

Իտալացիներն իրենց հերթին ցանկանում են կիսապաշտպանի տրանսֆերի վաճառքից ստանալ 15 միլիոն եվրո:

Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին Ա Սերիայում անցկացրել է 36 խաղ՝ դառնալով 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։