Ժոզե Մոուրինյոն ցանկանում է «Ռոմայում» տեսնել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստին

«Ռոման» կարող է փորձել պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչոյի հետ, հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի համաձայն՝ տրանսֆերով հետաքրքրված է հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ում օրոք իսպանացին 2013 թվականին տեղափոխվել էր «Ռեալի» առաջին թիմ։

«Ռոմայից» բացի՝ 32-ամյա պաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Ինտերը»։

Նախորդ մրցաշրջանում Նաչոն մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 42 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: