«Արսենալը» նոր առաջարկ է պատրաստել Գաբրիել Ժեզուշի տեղափոխության համար

«Արսենալը» նոր առաջարկ է պատրաստել «Մանչեսթեր Սիթի» հարձակվող Գաբրիել Ժեզուշի տրանսֆերի համար, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Նշվում է, որ մոտ ժամանակներս կողմերը կանցկացնեն բանակցությունների հերթական փուլը։ Բրազիլացուն կառաջարկվի մինչև 2027 թվականը ժամկետով պայմանագիր։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել՝ Ժեզուշն այս ամռան համար «զինագործների» առաջնային թիրախն է: Գործարքի ձախողման դեպքում լոնդոնցիները կփորձեն ձեռք բերել Ռաֆինյային «Լիդսից», ում հետ նույնպես բանակցությունները շարունակվում են: