Հական Չալհանօղլու. «Իբրահիմովիչը չի նպաստել Ա Սերիայում «Միլանի» հաղթանակին»

«Ինտերի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուն քննադատել է «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի արդյունքով «ռոսոներիները» հաղթեցին Ա Սերիայում: Չեմպիոնական շքերթի ժամանակ 40-ամյա շվեդը վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել 28-ամյա թուրքի հասցեին, ով 2021 թվականին «Միլանից» «ներաձուրիների» ճամբար էր տեղափոխվել:

«Իբրահիմովիչը 40 տարեկան է, ոչ թե 18: Ես Զլատանի տարիքում նման բաներ չէի անի։ Նա պարզապես սիրում է ուշադրության կենտրոնում լինել։ Իբրահիմովիչը չի նպաստել «Միլանի» հաղթանակին Ա Սերիայում, նա գրեթե չի խաղացել, բայց ամեն ինչ անում է ուշադրության կենտրոնում լինելու համար»,- Չալհանօղլուի խոսքերն է մեջբերում Fanatik-ը: