Բորխա Մայորալը կարող է վերադառնալ Ա Սերիա

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Բորխա Մայորալը կարող է տեղափոխվել «Մոնցա», հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։

Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը բանակցել է 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Ռոմայում» և «Խետաֆեում»։

Նշվում է, որ «Մոնցան» հետաքրքրված է նաև «Ռոմայի» կիսապաշտպան Գոնսալո Վիլյարով, ով նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Խետաֆեում»:

Հիշեցնենք, որ 2021/22 մրցաշրջանի արդյունքներով «Մոնցան» Ա Սերիայի ուղեգիր նվաճեց: