Մադրիդի «Ռեալը» մտադիր է «փախցնել» «Նյուքասլի» տրանսֆերային թիրախին

«Ռեյմսի» հարձակվող Ուգո Էկիտիկեն հայտնվել է Մադրիդի «Ռեալի» թիրախում։

Ինչպես հայտնում է L’Equipe-ը՝ «արքայական» ակումբը ֆրանսիացուն դիտարկում է որպես ֆուտբոլիստի, ով կարող է փոխարինել թիմի հիմնական հարձակվող Կարիմ Բենզեմային։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նյուքասլը» մոտ է Էկիտիկեի տրանսֆերը 30 միլիոն եվրոյով ձեռք բերելուն։

Նախորդ մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է 23 խաղ՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։