Ռոմելու Լուկակուն արտասվել է՝ իմանալով, որ կարող է վերադառնալ «Ինտեր»

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն արտասվել է այն բանից հետո, երբ լսել է այն լուրը, որ «Ինտերը» համաձայնեցրել է իր վերադարձը միլանյան ակումբ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 29-ամյա ֆուտբոլիստն արտասվել է, երբ գործակալը նրան ասել է, որ կողմերը պայմանավորվել են նրա տեղափոխության հարցում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» «Չելսիին» կվճարի 8 միլիոն եվրո Լուկակուի մեկ տարվա վարձակալության համար։