Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել և պայմանագիր է կնքել «Ինտերի» հետ

«Ինտերը» շուտով պաշտոնապես կհայտարարի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի մասին, ում պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է հունիսի 30-ին։

Ինչպես հայտնում է հեղինակավոր ինսայդեր Նիկոլո Սկիրան՝ 33-ամյա ֆուտբոլիստն այսօր բուժզննում է անցել միլանյան ակումբի համար և կնքել 2 տարվա պայմանագիր՝ մեկ մրցաշրջանում 3,5 միլիոն եվրո աշխատավարձով։

Ավելի վաղ «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպպե Մարոտտան հաստատել էր, որ ակումբը պայմանագիր կկնքի Մխիթարյանի հետ: