Մոհամեդ Սալահը՝ Սադիո Մանեի՝ «Բավարիա» տրանսֆերի մասին

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը սոցիալական ցանցերում հրաժեշտի գրառում է կատարել՝ կապված իր թիմակից Սադիո Մանեի «Բավարիա» տեղափոխության հետ։

«Սա հիանալի արկած էր: Շնորհակալություն այս լավ ժամանակի համար: Մաղթում եմ քեզ ամենայն բարիք քո նոր ակումբում: Մենք բոլորս կկարոտենք քեզ»,- գրել է Սալահը։

Մանեի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է 3 տարով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ մերսիսայդցիները սենեգալցու համար կստանան 35 միլիոն ֆունտ ստերլինգ։