Օլիվեր Կան. «Լևանդովսկին մինչև 2023 թվականը նախատեսված պայմանագիր ունի»

«Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը հայտարարել է, որ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պետք է մնա մյունխենյան ակումբում՝ չնայած ՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին խոսակցություններին:

«Լևանդովսկու պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը, և մենք ակնկալում ենք, որ նրան կտեսնենք մինչմրցաշրջանի առաջին օրը:

Իրավիճակը չի փոխվել: Ռոբերտը մեզ հետ դեռ մեկ տարվա պայմանագիր ունի, և մենք ուրախ կլինենք, երբ նա միանա մեզ մարզման առաջին օրը»,- Կանի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» մամուլի ծառայությունը։