«Բարսելոնան» և Գավին համաձայնության չեն գալիս նոր պայմանագրի հարցում

Այսօր՝ հունիսի 22-ին, ավարտվել է «Բարսելոնայի» ներկայացուցիչների և գործակալ Իվան դե լա Պենյայի նոր հանդիպումը, որի հաճախորդը կատալոնական ակումբի կիսապաշտպան Գավին է։

Կողմերը քննարկել են 17-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման հարցը, սակայն հերթական անգամ համաձայնության չեն եկել։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Ըստ աղբյուրի՝ բանակցությունները շարունակվում են։ Հաղորդվում է, որ կողմերի միջև նոր հանդիպում կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ։ Գավիի գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսին: