Լյուդովիկ Ժյուլին ընդգրկվել է «Լիոնի» մարզչական շտաբում

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Լյուդովիկ Ժյուլին համալրել է «Լիոնի» մարզչական շտաբը, հայտնում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։

45-ամյա մասնագետը կդառնա Պետեր Բոշի օգնականը՝ այդ պաշտոնում փոխարինելով Հենդրի Կրյուզենին։

Ավելի վաղ Ժյուլին աշխատել է «Մոնակոյի» երկրորդ թիմի մարզչական շտաբում 2019/20 մրցաշրջանում։