Դոմենիկո Բերարդին խոստովանել է, որ պատրաստ է լքել «Սասուոլոն»

«Սասուոլոյի» վինգեր Դոմենիկո Բերարդին խոստովանել է, որ պատրաստ է դիտարկել կարիերան այլ թիմում շարունակելու տարբերակները։

«Ես սիրում եմ ապրել Մոդենայում, որտեղ արդեն 11 տարի եմ անցկացրել, բայց ես հասել եմ իմ կյանքի այն կետին, երբ փոփոխություններն ավելի հեշտ են դառնում ընտանիքիս շնորհիվ: Նրանց հետ ես ցանկացած քաղաքում ինձ զգում եմ ինչպես տանը»,- ասել է Բերարդին Chi ամսագրին տված հարցազրույցում։

Ըստ լուրերի՝ 27-ամյա իտալացու ծառայություններով հետաքրքրված են «Միլանը», «Յուվենտուսը» և «Ռոման», ինչպես նաև Անգլիայի առաջնության ակումբներ։

Նախորդ մրցաշրջանում վինգերն Ա Սերիայի 33 խաղում դարձել է 15 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։