«Մանչեսթեր Սիթին» շահավետ պայմանագիր է առաջարկել Կելվին Ֆիլիպսին

«Լիդսի» կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսը հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» դիտակետում: Մանկունիանցիները 26-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում ֆավորիտ են:

Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ Ֆիլիպսին առաջարկվել է պայմանագիր կնքել ակումբի հետ մինչև 2027 թվականը։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Լիդսի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։

Նախորդ մրցաշրջանում Կելվին Ֆիլիպսը մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։