Գոնսալու Գեդեշը՝ իտալական ակումբի դիտակետում

«Ռոման»հետաքրքրվում է իսպանական «Վալենսիայի» և Պորտուգալիայի հավաքականի վինգեր Գոնսալու Գեդեշին՝ տեղեկացնում է Ալֆրեդո Պեդուլան:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Գեդեշի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Հաղորդվում է, որ Գեդեշը դեմ չէ տեղափոխվել «Ռոմա»:

Պեդուլան հայտում է, որ «Վալենսիան» Գեդեշի տրանսֆերից ցանկանում է ստանալ 35 միլիոն եվրո:

Գեդեշի պայմանագիրն իսպանական ակումբի հետ գործում է մինչև 2024 թվականի ամառ: