«Լիդսը» մերժել է հարձակվող Ռաֆինյայի տրանսֆերի վերաբերյալ անգլիական ակումբի առաջարկը

«Լիդսը» մերժել է «Արսենալի» առաջարկը հարձակվող Ռաֆինյայի տրանսֆերի համար:

Ինչպես հայտնում է The Athletic-ը, երեքշաբթի երեկոյան «զինագործները» կապվել են ակումբի հետ, սակայն մերժում են ստացել, քանի որ «Լիդսին» չի բավարարել գործարքի համար առաջարկվելիք գումարի չափը։

2021/22 մրցաշրջանում Ռաֆինյան «Լիդսի»  կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։