Խավիեր Տեբաս. «Նասեր Ալ-Խելաիֆին կարծում է, որ մենք բոլորս հիմար ենք»

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը պատասխանել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին: Ավելի վաղ փարիզյան ակումբի ղեկավարը հայտնել էր, որ իրեն չի անհանգստացնում ՊՍԺ-ի դեմ բողոքը, որը Լա Լիգան ուղարկել է ՈւԵՖԱ՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտման վերաբերյալ: 

«Ալ-Խելաիֆին այլ մակարդակի վրա է: Նա մեզ բոլորիս հիմար է համարում, բայց նույնիսկ ինքը չի հավատում իր ստերին: 

ՊՍԺ-ի համար կանոններ չկան: Մենք շարունակելու ենք պայքարել կայուն ֆուտբոլի համար՝ առանց խաբելու»,- գրել է Տեբասը սոցցանցերի իր էջում։