Յուրգեն Կլոպը՝ Սադիո Մանեի մասին. «Ակումբից հեռանում է մեծագույն ֆուտբոլիստներից մեկը»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է հարձակվող Սադիո Մանեի «Բավարիա» տեղափոխության մասին։

«Սա մեծ պահ է։ Իմաստ չկա փորձել ձևացնել, թե դա այդպես չէ։ Ակումբի պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկը հեռանում է «Լիվերպուլից», և մենք պետք է գիտակցենք, թե որքան կարևոր էր նա մեզ համար: Նա միանշանակ դասվում է մեծագույնների շարքին։ Եվ, այո՛, Սադիոն հեռանում է այն ժամանակ, երբ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ 

Համաշխարհային կարգի ֆուտբոլիստ, ակումբի իսկական լեգենդ, գերազանց թիմակից, հոգատար մարդ: Բայց երեք բառերը, որոնք այսօր ամենատեղինն են թվում, ամենադժվարն են՝ արտասանելու համար. «Մենք քեզ կկարոտենք»»,- Կլոպի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։