Պաշտոնական. «Ֆիորենտինան» նոր պայմանագիր կնքեց Վինչենցո Իտալյանոյի հետ

«Ֆիորենտինան» հայտարարել է գլխավոր մարզիչ Վինչենցո Իտալյանոյի և նրա օգնականների հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։

Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ, որից հետո ակումբը կարող է այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել:

Իտալյանոն Ֆլորենցիան ներկայացնող ակումբը գլխավորում է նախորդ տարվա հունիսից: 2021/22 մրցաշրջանում «մանուշակները» 44-ամյա մասնագետի գլխավորությամբ զբաղեցրին 7-րդ հորիզոնականն Ա Սերիայում և Կոնֆերենցիաների Լիգայի ուղեգիր նվաճեցին։