Հարի Մագուայրը կարող է զրկվել «Մանչեսթեր Յունայթեդում» ավագի թևկապից

Անգլիացի պաշտպան Հարի Մագուայրը կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»։

Daily Mail-ի տեղեկություններով՝ նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մտադիր է կենտրոնական պաշտպանին պահել թիմում ու ևս մեկ ֆուտբոլիստի հրավիրել այդ դիրքի համար, եթե ակումբը վաճառի Էրիկ Բայիին, Ֆիլ Ջոնսին կամ Ակսել Տուանզեբեին: Ռաֆայել Վարանը և Վիկտոր Լինդելյոֆը նույնպես մտնում են Տեն Հագի ծրագրերի մեջ:

Սակայն Մագուայրը կարող է զրկվել «Յունայթեդում» ավագի թևկապից։ Մանկունիացիների նախկին մարզիչ Ռալֆ Ռանգնիկը կարծիք էր հայտնել, որ ֆուտբոլիստները պետք է քվեարկեն այն խաղացողի օգտին, ով նոր մրցաշրջանում կլինի ավագը: