Տակումի Մինամինոն շուտով նոր ակումբ կունենա

«Մոնակոն» համաձայնության է եկել «Լիվերպուլի» հետ վինգեր Տակումի Մինամինոյի տրանսֆերի հարցում, հայտնում է FootMercato-ն։

27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար մոնեգասկները կվճարեն 15 միլիոն եվրո։ Անձամբ՝ ֆուտբոլիստը, նախապես համաձայնեցրել էր «Մոնակոյի» հետ անձնական պայմանագիրը։

2021/22 մրցաշրջանում Մինամին «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։