Ամստերդամի «Այաքսի» հարձակվող Սեբաստյեն Ալեն կտեղափոխի Դորտմունդի «Բորուսիա»՝ տեղեկացնում է գերմանական Sky Sport-ը:
Տեղեկություն կա, որ կողմերը համաձայնեցրել են տրանսֆերը: Գործարքի գումարը կկազմի 35 միլիոն եվրո:
2021/2022 մրցաշրջանում 28-ամյա կոտդիվուարցի հարձակվողը թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, խփել 34 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում: