Ամստերդամի «Այաքսի» վինգերը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

Ամստերդամի «Այաքսի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Անտոնին կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդը»՝ տեղեկացնում է բրիտանական Mirror-ը: Պարբերականի հաղորդմամբ՝ անգլիական ակումբի ներկայացուցիչներն արդեն ժամանել են Ամստերդամ՝ գործարքն ավարտելու համար:

Տրանսֆերը կարժենա 45 միլիոն եվրո: «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը 2020-2022 թվականներին Անտոնիի հետ աշխատել է «Այաքսում»:

Նախորդ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը «Այաքսի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: