Ջանի Ինֆանտինոն շնորհակալական նամակ է հղել ՀՖՖ ղեկավար Արմեն Մելիքբեկյանին

Հայաստան այցելելուց հետո ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն շնորհակալական նամակ է հղել ՀՖՖ ղեկավար Արմեն Մելիքբեկյանին։

Նամակում, մասնավորապես ասվում է.

«Մեր այցի ժամանակ բազմաթիվ կարևոր պահեր ենք ունեցել. ՀՀ վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը, Ծովագյուղում ընկերական հանդիպումը, ինչպես նաև ՀՖՖ 30-ամյակին նվիրված գալա-ընթրիքը։

Այս միջոցառումները մեզ հնարավորություն ընձեռեցին փոխանակել մեր մտքերը և տեսլականը, ինչպես նաև ՖԻՖԱ-ի աջակցությունը հայտնել Ձեր երկրում ֆուտբոլի զարգացման հարցում։ Անկասկած, փոքր դաշտերի կառուցման նախագիծը մեծապես կնպաստի դրան։
Ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ այս այցն ամրապնդեց մեր վճռականությունը՝ միասին աշխատելու Հայաստանում ֆուտբոլի և ֆուտբոլային համայնքի բարգավաճման ուղղությամբ, և Դուք միշտ կարող եք հույս դնել ՖԻՖԱ-ի աջակցության վրա։
Շնորհակալ եմ Հայաստանում ֆուտբոլի զարգացման ու բարգավաճման գործում ձեր անգնահատելի աշխատանքի և ներդրման համար և անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը»: