Անգլիայի հավաքականի դարպասապահը տեղափոխվել է «Նյուքասլ»

«Բարնլիի» դարպասապահ Նիկ Փոուփը փոխել է ակումբային գրանցումը: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ մոտ ժամանակներս «Նյուքասլը» պաշտոնապես կհայտարարի դարպասապահի տեղափոխության մասին։ Գործարքը փակված է:

Փոուփն Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ է, որի կազմում անցկացրել է 8 հանդիպում՝ բաց թողնելով մեկ գնդակ: Դարպասապահը նախորդ մրցաշրջանում «Բարնլիի» կազմում մասնակցել է 36 խաղի և 9 անգամ կարողացել է անառիկ պահել դարպասը: Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 15 միլիոն եվրո: