Աարոն Ռեմսին պատրաստ է խզել պայմանագիրը «Յուվենտուսի» հետ, միայն մեկ պայմանով

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին պատրաստ է խզել պայմանագիրը թուրինյան ակումբի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան Twitter-ում։

Աղբյուրի տեղեկություններով՝ 31-ամյա ուելսցին պատրաստ է չորս միլիոն եվրոյի դիմաց հեռանալ «Յուվենտուսից»։

Նշվում է, որ թուրինյան ակումբում կիսապաշտպանը տարեկան ստանում է 7,3 միլիոն եվրո։

Միաժամանակ կողմերն արդեն բանակցություններ են վարում պայմանագրի խզման շուրջ։

Ռեմսին նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է «Ռեյնջերսի» կազմում։ Բոլոր մրցաշարերում անցկացրած 18 խաղում նա խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում: