Կեպա Արիսաբալագան կարող է լքել Լոնդոնի «Չելսին»

«Չելսիի» իսպանացի դարպասապահ Կեպա Արիսաբալագան կարող է կարիերան շարունակել Լիգա 1-ում, հայտնում է Foot Mercato-ն։

Նշվում է, որ դարպասապահի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Նիսսը»:

Ֆրանսիական ակումբը չի կարող իրեն թույլ տալ գնել ֆուտբոլիստի լիարժեք տրանսֆերը, ուստի կողմերը կքննարկեն վարձակալության պայմանագրի կնքումը։

Նախորդ մրցաշրջանում Կեպան Պրեմիեր Լիգայում ընդամենը չորս խաղ է անցկացրել: