«Վեսթ Հեմը» 30 միլիոն ֆունտ է առաջարկում «Չելսիի» ֆուտբոլիստի համար

«Վեսթ Հեմը» հետաքրքրված է «Չելսիի» հարձակվող Արմանդո Բրոյայի ծառայություններով, հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «մրճահարները» 20-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել են 30 միլիոն ֆունտ ստերլինգ։ Ակումբն առաջնային է համարում ալբանացի հարձակվողի հետ այս ամռանը պայմանագիր կնքելու խնդիրը:

Բրոյան «Չելսիի» սան է։ 2021/22 մրցաշրջանում հարձակվողը վարձավճարով հանդես է եկել «Սաութհեմփթոնում». «սրբերի» կազմում անցկացրած 38 խաղում նա դարձել է 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։