«Ինտերը» 7 միլիոն եվրո է առաջարկում Ռոմելու Լուկակուի վարձակալության համար

«Ինտերը» նոր առաջարկ է արել «Չելսիին» հարձակվող Ռոմելու Լուկակուի տեղափոխության համար։ Միլանյան ակումբը 29-ամյա ֆուտբոլիստի վարձակալության համար առաջարկում է 7 միլիոն եվրո, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ի սկզբանե ակումբները պայմանավորվել էին 10 մլն եվրոյի դիմաց վարձակալության շուրջ: Սակայն վերջին պահին այս գործարքն արգելափակվեց «Ինտերի» նախագահ Սթիվեն Չժանի կողմից։

Լուկակուն «Ինտերից» «Չելսի» է տեղափոխվել նախորդ ամռանը՝ կնքելով մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը նախատեսված պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմել է 113 միլիոն եվրո: