«Սասուոլոյի» կիսապաշտպանը հայտնվել է «Ռոմայի» թիրախում

«Ռոման» հետաքրքրված է «Սասուոլոյի» կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզիի ծառայություններով, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հռոմեացիների մարզական տնօրեն Տիագու Պինտուն հանդիպել է «Սասուոլոյի» ներկայացուցիչների հետ, որի ժամանակ նրան հայտնել են, որ ակումբը պատրաստ է վաճառել 22-ամյա ֆուտբոլիստին 30 միլիոն եվրոյով։

2021/22 մրցաշրջանում Ֆրատեզին «Սասուոլոյի» կազմում անցկացրած 38 խաղում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com պորտալն իտալացու տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո: