Ռայան Գիգզը հայտարարել է Ուելսի հավաքականից հեռանալու մասին

Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը հայտարարել է, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից։

«Ես հեռանում եմ Ուելսի ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնից: Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել այս թիմի հետ»,- Գիգզի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

48-ամյա մասնագետի այս որոշման պատճառը դեռևս 2020 թվականին ծագած սկանդալն է։ Այնժամ Գիգզը մարմնական վնասվածքներ էր հասցրել նախկին ընկերուհուն՝ Քեյթ Գրևիլին, ինչպես նաև հարձակվել մեկ այլ կնոջ վրա։