Մարիո Գյոտցեն վերադառնում է Բունդեսլիգա

ՊՍՎ-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն կտեղափոխվի Ֆրանկֆուրտի «Այնտրախտ», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 30-ամյա ֆուտբոլիստը վաղը պայմանագիր կկնքի ֆրանկֆուրտյան ակումբի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Այնտրախտը» գերմանացու տրանսֆերի համար կվճարի 4 միլիոն եվրո։

2021/22 մրցաշրջանում Գյոտցեն ՊՍՎ-ի կազմում անցկացրած 52 խաղում դարձել է 12 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։