Վահան Բիչախչյանը հանդիպել է «Ուրարտուի» պատանի ֆուտբոլիստների հետ (VIDEO)

Հայաստանի ազգային հավաքականի և լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այցելել է «Ուրարտու»։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

22-ամյա ֆուտբոլիստը ջերմ ընդունելության է արժանացել, «Ուրարտու-2-07» թիմի հետ համատեղ մարզում անցկացրել, այնուհետև կիսվել իր փորձով ու պատասխանել ֆուտբոլիստների հարցերին։

Այցի լուսանկարները և ռեպորտաժը՝ ստորև