«Թոթենհեմը» հրաժարվել է Քրիստիան Էրիկսենի տրանսֆերից

«Թոթենհեմը» սառեցրել է իր հետաքրքրությունը կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի նկատմամբ: Մի քանի շաբաթ առաջ լոնդոնյան ակումբը կապ է հաստատել 29-ամյա ֆուտբոլիստի հետ՝ քննարկելու նրա հնարավոր վերադարձը, սակայն դրանից հետո առաջընթաց չի գրանցվել, հայտնում է Football.London-ը:

Միևնույն ժամանակ դանիացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բրենթֆորդը», որի կազմում դանիացին հանդես է եկել 2021/22 մրցաշրջանում։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Թոթենհեմն» այժմ կենտրոնացած է աջ պաշտպանի, կենտրոնական պաշտպանի և հարձակվողի դիրքի ամրապնդման վրա: Էրիկսենը շուտով պետք է որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ։