Ռոման Բերեզովսկի. «Սպերցյանն ինձ ասաց, որ կարիերան Ֆրանսիայում շարունակելու տարբերակ ունի»

Հայաստանի հավաքականի մարզիչ Ռոման Բերեզովսկին խոսել է կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին։

«Էդիկի կարիերան արագ տեմպերով է զարգանում, բոլոր փորձագետներն ասում են, որ նա կվերածվի ուժեղ ֆուտբոլիստի։ Երբ երեք-չորս օր առաջ խոսեցի նրա հետ, նա ինձ ասաց, որ տարբերակներ ունի Ֆրանսիայից, բայց ամեն օր ինչ-որ նոր բան է հայտնվում, օրինակ՝ Բունդեսլիգայի տարբերակ։ Կարևոր է, որ նա տեղափոխվի եվրոպական առաջնություն, ավելի հեռուն կգնա»,- Metaratings.ru-ին տված հարցազրույցում ասել է Բերեզովսկին։

Նախորդ մրցաշրջանում 21-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 26 խաղ՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 6 միլիոն եվրո։