«Ուրարտուն» կվերսկսի մարզումները հունիսի 23-ին

«Ուրարտուի» ֆուտբոլիստները նոր մրցաշրջանին կսկսեն պատրաստվել հունիսի 23-ից։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը մարզումները կվերսկսի սեփական մարզաբազայում։

Նշվում է, որ նախապատրաստական շրջանի ծրագրերի ու ստուգողական հանդիպումների մասին կտեղեկացվի առաջիկայում։