Մարկո Ասենսիոն հետաքրքրված է անգլիական գրանդ տեղափոխոթյամբ

Կիսապաշտպան Մարկո Ասենսիոն մոտ է Մադրիդի «Ռեալից» հեռանալուն։ Իսպանացին համաձայնել է տեղափոխվել «Լիվերպուլ» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է AS-ը:

Այժմ մերսիսայդցիները պետք է համաձայնեցնեն «արքայական ակումբի» հետ գործարքի մանրամասները։ «Սերուցքայինները» պատրաստ են Ասենսիոյին բաց թողնել «Էնֆիլդ», եթե նրա համար վճարեն մոտ 40 միլիոն եվրո:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը հավակնում են ձեռք բերել նաև «Արսենալն» ու «Միլանը»։