Սեսկ Ֆաբրեգաս. «Զգում եմ, որ իմ կարիերան դեռ ավարտված չէ»

Իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, ով հունիսի վերջին կլքի «Մոնակոն», խոստովանել է, որ չի ցանկանում ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։

«Վերջին մի քանի օրվա ընթացքում ինձ երկու-երեք անգամ զանգահարել են նախկին մարզիչները՝ պարզելու, թե ինչ եմ ուզում անել հետո: Նրանք առաջարկել են իրենց միանալ ամռանը որպես մարզիչ, եթե նման ցանկություն ունենամ։

Իմ պայմանագիրը «Մոնակոյի» հետ ավարտվում է հունիսին, և ես նոր մարտահրավեր եմ փնտրում։ Պետք է ինչ-որ նոր բան սկսել: Ես ուզում եմ շարունակել խաղալ: Ես շնորհակալ եմ իմ կարիերայի համար, բայց չեմ զգում, որ այն ավարտված է»,- իսպանացու խոսքերն է մեջբերում As-ը: