Ջանլուիջի Բուֆֆոն. «Այժմ Դի Մարիան Ա Սերիայում կլինի Մարադոնայի նման»

Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հույս ունի, որ «բյանկոներիները»  պայմանագիր կկնքեն ՊՍԺ-ի իր նախկին թիմակից Անխել Դի Մարիայի հետ, ով հունիսի 30-ից կդառնա ազատ գործակալ:՝

«Այժմ Դի Մարիան Ա Սերիայում կլինի Մարադոնայի նման. ֆուտբոլիստներին պետք է գնահատել՝ ըստ այն համատեքստի, որտեղ նրանք խաղում են։ Այսօր Ա Սերիան տեխնիկապես ավելի թույլ է, քան նախկինում, իսկ Անխելն ուժեղ տեխնիկա ունի: Եթե ​​Դի Մարիան միանա «Յուվենթուսին», ապա նա պատրաստ է դրան»,- Բուֆֆոնի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։