Ֆլորենտինո Պերեսը փոխել է Վինիսիուս Ժունիորի հետ նոր պայմանագրի պայմանները

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը մոտ օրերս նոր պայմանագիր կկնքի «արքայական» ակումբի հետ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է փոխել նոր համաձայնագրի պայմանները։ Նախատեսված 4 տարվա փոխարեն պայմանագիրը կգործի մինչև 2027 թվականը։ Ավելի վաղ տեղեկություններ կային, որ բրազլիացու հրաժարագնի չափը կկազմի 1 միլիարդ եվրո։

Նախորդ մրցաշրջանում 21-ամյա վինգերը «Ռեալի» կազմում անցկացրել է 52 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։